
Հրայր Թովմասյանի փաստաբան Հայկ Սարգսյանի փոխանցմամբ`ԱԱԾ-ում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դուստրերից հետաքրքրվել են նրանց սեփականության իրավունքով պատկանող գույքերի ձեռքբերման մասին։
Ավագ դստեր գույքը ավտոտնակ է, որը Կենտրոն վարչական շրջանում է, որը նա նվիրատվությամբ ստացել է իր մորաքրոջ աղջկանից, իսկ կրտսեր աղջկա միակ գույքը 2014թ. արտադրության «Nissan Sentra» մակնիշի ավտոմեքենան է, որը նույնպես նվեր է ստացել իր մորաքրոջ աղջկանից:
Փաստաբանի խոսքով՝ քրեական վարույթը դեռևս գտնվում է նյութերի նախապատրաստման փուլում։
ԱԱԾ-ում նյութերի նախապատրաստման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել մի շարք անձանցից, այդ թվում նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից: