Մեկնարկեց Հայաստանի Բարձրագույն խմբի 11-րդ տուրը: «Նոան» սեփական դաշտում կարողացավ 3:1 հաշվով պարտության մատնել առաջնության հետնապահ «Երեւանին»: «Նոայի» կազմում դուբլ ձեւակերպեց Վլադիմիր Ազարովը (7‘,13‘), մեկ անգամ էլ աչքի ընկավ Պավել Դեոբալդը(79‘):
«Երեւանի» կազմում պատասխան միակ գոլը հեղինակեց Ջեֆերսոն Կրուզը (73‘):
Այս խաղից հետո Բարձրագույն խմբի մրցաշարային աղյոիսակը ստացավ հետեւյալ տեսքը.
1.«Արարատ» – 22(միավոր)
2.«Շիրակ» – 19
3.«Արարատ – Արմենիա» – 19
4.«Նոա» -17
5.«Ալաշկերտ» -16
6.«Լոռի» – 15
7.«Փյունիկ» – 13
8.«Ուրարտու» – 9
9.«Գանձասար – Կապան» -7
10.«Երեւան» – 0
Էդմոն Մարտիրոսյան