
Հոկտեմբերի 17-ին, ժամը 22.15-ին, ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները Տիգրան Մեծի փողոցի 11-րդ շենքի հետնամասում հայտնաբերել էին ապօրինի հատված 3 ծառ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 18-ին պարզվել է, որ ծառերը հատել են նշված շենքի 2 բնակիչ, որոնք հրավիրվել են ոստիկանության Ճամբարակի բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն։