Երեւանի Ազատության հրապարակում քիչ առաջ հայտարարվեց «Ավրորա» մրցանակի 2019 թվականի հաղթողի անունը:
Այս տարի հաղթողը Միրզա Դինային է:
Միզրա Դինային «Լյուֆթբրյուքե Իրաք» («Օդային կամուրջ») կազմակերպության համահիմնադիրը եւ տնօրենն է:
Մարդասիրական կազմակերպությունն Իրաքից Գերմանիա է տեղափոխում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բարբարոսություններից տուժած եզդիներին եւ ցուցաբերում բժշկական օգնություն:
Դինային օգնել է հարյուրավոր կանանց փախչել «Իսլամական պետության» կողմից վերահսկվող տարածքներից, անձամբ ներգրավվել նրանց անվտանգ վայր տեղափոխելու աշխատանքներում եւ ջուր ու սնունդ հասցրել մեկուսացման մեջ գտնվող եզդիներին:
Վաղը երեկոյան բարեգործական համերգի ժամանակ դափնեկրին կշնորհվի «Ավրորա» մրցանակի արձանիկը: