Հայաստանը սպասում է. նոյեմբերի 10-ին կկայանա Mix Fight 44-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի «Դինամո» սպորտային մարզահամալիրում նոյեմբերի 10-ին կկայանա խառը մենամարտերի Mix Fight 44 մրցաշարը, որտեղ կտեսնենք մենամարտեր K1 ու MMA մրցաձեւերում:
Մրցաշարը հեռարձակվելու է աշխարհի 75 երկրներում:

Մրցաշարի ընթացքում կտեսնենք 10 պրոֆեսոնալ մենամարտ, որոնցից 2-ը կլինեն գոտու համար:
ISKA International գոտու համար մեր հայրենակից Միհրան Ենոքյանը կմրցի Չեչնիայի ներկայացուցիչ Մաիրբեկ Միդիեւի հետ:


WBC Muay Thai Հայաստանի գոտու համար կմենամարտեն Ռոման Քալաշյանն ու Դավիթ Անդրեասյանը:

Նոյեմբերի 10-ին կմենամարտի նաեւ հայազգի Արման Սահակյանը (90կգ), ով կմրցի Փաուերլիֆտինգի 27-ակի չեմպիոն կուբացի Ֆրեդի Էլ Գիգանտի հետ: Վերջինիս անձնական քաշը կշռում է 210կգ:

Հավելենք, որ մենամարտերը կմեկնարկեն Երեւանի ժամանակով 19:00-ին:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս