Չոր ձեռքեր. ինչպես պայքարել դրա դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ձեռքերը մարմնի ամենաանպաշտպան մասն են: Դրանք ցրտից ու արևից պաշտպանելն այնքան էլ հեշտ չէ, բայց ճիշտ խնամքի դեպքում հնարավոր է:

Շատ հաճախ տնային տնտեսուհիները բողոքում են ձեռքի մաշկի չորությունից, մինչդեռ պատճառը խնամքի կանոններին չհետևելն է:
Ցանկացած աշխատանք կատարելիս` լինի մաքրություն, կերակուր եփել, լվացք և այլն, մենք օգտագործում ենք մեր ձեռքերը: Այդ իսկ պատճառով մաշկը զրկվում է փափկությունից, դառնում չխնամված ու չոր:
Ինչպես գիտենք, մաշկը բաղկացած է երեք շերտից, որոնցից մեկը` էպիդերմիսն այն պաշտպանում է հիվանդածին մանրէներից, ուլտրամանուշակագույն ճառագայթներից, վնասակար նյութերից, ապահովում է մաշկի խոնավությունը:
Չոր և ճաքճքված մաշկը բացի այն, որ կարող է լինել առողջական խնդիր, նաև չխնամված ձեռքերի ապացույցն է:

Իսկ որո՞նք են մաշկի չորության պատճառները
Օրվա ընթացքում ջրի անընդհատ օգտագործումը
Եղանակային ցուրտ պայմանները
Օճառի և այլ մաքրող միջոցների հաճախակի օգտագործումը
Ինչպե՞ս պայքարել չոր մաշկի դեմ
Ճաքճքված ու չորացած ձեռքերից խուսափելու ամենաարդյունավետ միջոցը դրանք ճիշտ խնամելն է
Նախքան ձեռքերը լվանալը, համոզվեք, որ ջուրը տաք չէ: Հակառակ դեպքում այն կներծծի մաշկի արտաքին շերտը պաշտպանող ճարպը
Ձեռքերը չի կարելի լվանալ նաև շատ սառը ջրով
Խուսափեք փրփրող օճառներ օգտագործելուց: Ընտրեք խոնավեցնող կամ օգտակար բաղադրիչներ պարունակող օճառներ
Կրեք ձեռնոցներ
Ձեռքի մաշկը վերականգնելու համար կարելի է օգտագործել նաև բնական միջոցներ:

Եթե ուզում եք, որ ձեռքերը մշտապես երիտասարդ տեսք ունենան, օգտագործեք մեղր: Դրա մեջ պարունակվող հակամանրէածին նյութերը կօգնեն պահպանել խոնավությունն ու պայքարել մաշկի ծերության դեմ:
Վարսակի փաթիլներ ոչ բոլորն են սիրում ուտել, սակայն դրանք հիանալի տարբերակ են չոր ձեռքերը փափկեցնելու համար: Բացի այդ, դրանք հարուստ են սպիտակուցներով, ինչի շնորհիվ մաշկը պահպանում է իր խոնավությունը:
Կիտրոնի հյութը նույնպես կարող է հրաշքներ գործել: Այն հարուստ է կալիումով, որի շնորհիվ վերականգնվում է մաշկի թարմությունը, իսկ դրանում առկա վիտամին C-ն վերացնում է կնճիռները:




Լրահոս