
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրի շրջանակներում Վանաձորի «Լոռին» մրցակցի հարկի տակ կարողացավ 1։0 հաշվով պարտության մատնել Երեւանի «Ալաշկերտին»։ Խաղի միակ գոլը 55-րդ րոպեին 11մ հարվածից խփեց լոռեցիների առաջատար Ջոնել Դեսիրեն։
Այս հաղթանակից հետո Վանաձորի թիմը վաստակեց 18 միավոր եւ բարձրացավ Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական։ «Ալաշկերտը» 16 միավորով 6-րդն է։
Էդմոն Մարտիրոսյան