Քիմբերլի Նոել Քարդաշյանը ծնվել է 1980 թվականի հոկտեմբերի 21-ին Լոս Անջելեսում, Կալիֆորնիա։ Հոր կողմից նա ունի հայկական արմատներ, իսկ մոր կողմից՝ շոտլանդական, հոլանդական և անգլիական արմատներ։
Քիմի հայրը իրավաբան Ռոբերտ Քարդաշյանն է, իսկ մայրը՝ պրոդյուսեր և հեռուստատեսային դեմք Քրիս Ջեններն է, ով այժմ Քիմի մենեջերն է։ Քիմի մայրը Ռոբերտ Քարդաշյանից բաժանվել է 1991 թվականին և ամուսնացել է թեթև ատլետիկայի հայտնի մարզիկ Բրյուս Ջենների հետ։ Ռոբերտ Քարդաշյանը մահացել է 2003 թվականի սեպտեմբերի 30-ին։ Քիմը ունի երկու քույր՝ Քլոյին և Քորթնին և մեկ եղբայր Ռոբը։ Նա նաև ունի երկու խորթ քույր՝ Քենդալ և Քայլի Ջեններները։ Քարդաշյանը «Keeping Up With the Kardashians» հեռուստատեսային ծրագրերի աստղերից մեկն է իր երկու քույրերի, մոր, եղբոր, երկու խորթ քույրերի և խորթ հոր հետ։
Քարդաշյանը «Dancing With The Stars» հեռուստատեսային ծրագրերի յոթերորդ սեզոնի 13 մասնակիցներից մեկն էր։ 2010 թ. հուլիսի 1-ին Մադամ Տյուսոյի թանգարանում տեղադրվել է Քարդաշյանի մոմե արձանը։ Քարդաշյանն առաջին անգամ ամուսնացել է բասկետբոլիստ Քրիս Համֆրիզի հետ, սակայն ամուսնությունից 72 օր հետո բաժանվել են։ Քրիսի հետ բաժանումից հետո նա սկսել է հանդիպել ռեփեր Քանյե Ուեսթի հետ։ 2014 թվականի մայիսին նրանք ամուսնացել են Ֆլորենցիայում, Իտալիա։