ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ կապ ունի փոխվարչապետը Սարհատ Պետրոսյանի ազատման հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 18-ին Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը հայտնեց աշխատանքից ազատման դիմում գրելու մասին:

«Որպես պատճառ նշել եմ, որ չեմ կիսում մեր կառավարության քաղաքականությունն ու առկա մոտեցումները քաղաքաշինության բնագավառում, որն ինձ համար ներառում է նաև կադաստրի ոլորտը։ Հուսով եմ, որ արդեն հանրային այս հայտարարությունից հետո կառավարության առաջիկա նիստում կբավարարվի խնդրանքս։

Գտնում եմ, որ հետհեղափոխական Հայաստանում կարևոր է, որ յուրաքանչյուր պաշտոնյա իր հրաժարականի պատճառները ներկայացնի հանրությանը, իհարկե, եթե դրանք հրապարակման ենթակա են: Ինչպես նաև հավատացած եմ, որ կառավարման որոշակի մակարդակներում կոնկրետ ոլորտի և հարակից ոլորտների զարգացման վերաբերյալ պետք է համընդհանուր տեսլական լինի, որը տվյալ դեպքում, փաստորեն, առկա չէ, ուստի նաև այդ պատճառով եմ իմ պաշտոնավարումը համարում աննպատակահարմար»,- մասնավորապես, նշել էր Պետրոսյանը։

Լրագրողներն այսօր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեցին՝ որքանո՞վ է նա առնչվել այս որոշմանը:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս