Հայաստանի Բարձրագույն խմբի 11-րդ տուրում Երեւանի «Փյունիկը» տանը 1։2 հաշվով զիջեց «Ուրարտուին»։ Այս խաղից հետո «Փյունիկի» երկրպագուները թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովի մամուլի ասուլիսի ժամանակ սկսեցին պահանջել մարզչի հրաժարականը։
Այդ պահանջին ի պատասխան՝ Տարխանովն ասաց․ «Ինձ չի հետաքրքրում ՝ ինչ են պահանջում երկրպագուները, եւ ունեմ ակումբի նախագահ ում հետ զրույցից էլ հետո կկայացնեմ իմ որոշումը։ Ես այստեղ եմ ընդամենը 6 ամիս եւ ոչ ոք չէր կարող ենթադրել, որ այս ամիսների ընթացքում պետք է կառուցեմ սուպեր թիմ»,- ասել է Տարխանովը։
Հիշեցնենք, որ «Փյունիկն» իր ակտիվում գրանցած 13 միավորով զբաղեցնում է Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը։
ՏԵՍԱՆՅՈՒԹ․«Փյունիկի» երկրպագուները պահանջում են Ալեքսանդր Տարխանովի հրաժարականըՀայաստանի Բարձրագույն խմբի 11-րդ…
Gepostet von Futbalove/Ֆուտբալով/足球是爱 am Sonntag, 20. Oktober 2019
էդմոն Մարտիրոսյան