Բուժման նպատակով դեռ հունվարից Գերմանիա մեկնած ու մինչ օրս Հայաստան չվերադարձած, կաշառք ստանալուն օժանդակելու համար մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանի փաստաբանները Հատուկ քննչական ծառայութանը (ՀՔԾ) գրավոր տեղեկացրել են, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից սահմանված ողջամիտ ժամկետում Սամվել Մայրապետյանը չի կարողացել վերադառնալ, քանի որ օդանավակայանում վերջինիս ինքնազգացողությունը վատացել է և նա տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Այժմ վարույթն իրականացնող մարմնի կողմից միջոցներ են ձեռնարկվում փաստաբանների կողմից հայտնած տեղեկությունների իսկությունը պարզելու և օրենքով սահմանված կարգով վարույթի ընթացքն ապահովելու համար։
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մերձավոր գործարարներից Մայրապետյանը մեղադրվում է 7 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ։ գործարար Սիլվա Համբարձումյանն էր հայտարարել, որ Սամվել Մայրապետյանին տարիներ առաջ 7 միլիոն դոլար է տվել, որպեսզի վերջինս էլ այն փոխանցի Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Արմեն Գևորգյանին։