ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

Փողոցի հենց կենտրոնում այս կրծող կենդանու ազատ «ապրելու» իրավունքը խլել են փողոցով անցնող տղաները։ Նրանք այնքան են վազվզել առնետի հետեւից, մինչեւ վերջինիս բռնել ու սատկացրել են։

 

 

 

ՀԱՐՑ. ԵՏՄ անդամ պետություններից ՀՀ ակցիզային դրոշմանիշներով պարտադիր դրոշմավորման ոչ ենթակա, ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծման դեպքում ակցիզային հարկն ի՞նչ ժամկետում պետք է վճարվի:

Ռոբերտ Հարությունյան (43 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ակցիզային դրոշմանիշներով պարտադիր դրոշմավորման ոչ ենթակա, ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծման գործարքների մասով ակցիզային հարկի վճարման ժամկետները սահմանվում են «Անուղղակի հարկերի մասին» արձանագրությամբ եւ «Անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (ակցիզային հարկի գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչեւ ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք փաստացի ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրը ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ` որպես հարկային մարմնին վճարվող գումարներ):

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մասով ակցիզային հարկով հարկման բազա է համարվում ապրանքների արժեքը, որը որոշվում է «Անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կամ ապրանքների քանակը (ծավալը)` արտահայտված «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված չափման բնաիրային միավորներով:

 

 

 

ՀԱՐՑ. Խաչակնքելիս ձեռքը սկզբում աջ, հետո ձա՞խ պետք է տանել, թե՞ հակառակը: Ո՞րն է խաչակնքելու նշանակությունը:

Լուսինե Գեւորգյան (30 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Գեւորգյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ խաչակնքելիս հայերը սկզբում ձեռքը տանում են ձախ, հետո` աջ, իսկ ռուսներն ու հույները` հակառակը: Հայերը աղոթում են եւ ձեռքի համարժեք շարժումներ կատարում. հանուն Հոր (աջ ձեռքը բարձրանում է դեպի ճակատ) եւ Որդվո (ձեռքն իջնում է կրծքավանդակ) եւ Հոգվույն (ձեռքը գնում է ձախ կողմ), Սրբո (ձեռքը գնում է աջ կողմ), ամեն (ձեռքը բաց ափը դնում են կրծքին): Նկատելի է, որ «հոգի» բառն արտասանելիս հայերն ու ռուսները ձեռքը տանում են սրտի կողմը, որը համարվում է «հոգու բնակարան»: Այնպես որ, էական տարբերություն չկա, պարզապես յուրաքանչյուր եկեղեցում խաչակնքում են այնպես, ինչպես ընդունված է:

Արարատյան հայրապետական թեմ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ճակատը դրոշմելով` խորհրդանշում ենք կյանքը, ձեռքն իջեցնելով կրծքին` մահը, կրծքի ձախ կողմը դնելով` այս աշխարհի կյանքը, եւ կրծքի աջ կողմը` հանդերձյալ կյանքը:




Լրահոս