Բոլորին ուղղակի խորհուրդ կտամ հապշտապ եզրահանգումներ չանել ու որոշումներ չընդունել. Սարհատ Պետրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կադաստրի կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել գոտեպնդող ու ջերմ խոսքերի համար և խորհուրդ տվել հապշտապ եզրահանգումներ չանել ու որոշումներ չընդունել։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Շնորհակալ եմ գոտեպնդող ու ջերմ խոսքերի համար։ Ինչ խոսք, դրանք շատ ոգևորիչ և պարտավորեցնող են. հույս ունեմ, որ ապագայում կկարողանամ արդարացնել։

Տեղեկացնում եմ, որ նախապես ծրագրված արձակուրդս եմ վերցնում վաղվանից, որից հետո կփորձեմ հնարավորինս ամբողջական պատասխանել այս օրերին հնչած հարցադրումներին ու “ջախջախիչ քննադատությանը”։

Մինչ այդ, բոլորին ուղղակի խորհուրդ կտամ հապշտապ եզրահանգումներ չանել ու որոշումներ չընդունել, քանի որ մեր բնագավառը խորքային բարեփոխման կարիք ունի և վերադարձ անցյալին դա մեղմ ասած կլինի չմտածված քայլ։ Եվ, ինչպես նշել էի իմ նախորդ հայտարարությունում, 2018-ի ձեռքբերումները մենք ամեն գնով պետք է պաշտպանենք անհայրենիք բախտախնդիրներից, որոնք, օգտվելով հետհեղափոխական շրջանին հատուկ վայրիվերումներից, դրանք վարկաբեկելու կամ իրենց անձնական բարեկեցության համար օգտագործելու փորձեր կանեն»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Սարհատ Պետրոսյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրեն ազատելու Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից:




Լրահոս