Armenian text to speach

Կգնա՞ն ընդդիմադիրներն Արսեն Թորոսյանի հետ հանդիպման․ ինչից է դժգոհ մնացել նախարարը․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կգնա՞ն ընդդիմադիրները ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդիպման՝ քննարկելու «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» նախագիծը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախօրեին «Իմ քայլը» խմբակցության հատուկենտ պատգամավորների հետ հանդիպումից նախարար Թորոսյանը դժգոհ է մնացել եւ հիմա ցանկանում է նախագիծը քննարկել նաեւ ընդդիմադիր խորհրդարանականների հետ: Գուցե այնտեղ հետաքրքրությունը մեծ լինի:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը «Ժողովուրդ» օարթերթի հետ զրույցում հաստատել է մեր տեղեկությունը՝ հայտնելով, որ հրավեր եղել է նախարարից, բայց այդ հանդիպմանը գնալու հարցը դեռ խմբակցությունում չեն քննարկել: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սասմոնյանն էլ է հաստատել, որ նախարարի հետ հանդիպման առաջարկ են ստացել, սակայն դեռ որոշում չունեն, թե երբ կհանդիպեն նրա հետ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս