«Փաստ» օրաթերթը գրում է․ «Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահրամ Կաժոյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019 թվականին պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ նորանշանակ դեսպանը հայտարարագրել է երկու բնակարան: Շարժական գույք հայտարարագրված չէ:
Հայտարարատու պաշտոնատար անձի հանձնած փոխառությունը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 20500 ԱՄՆ դոլար:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Վահրամ Կաժոյանի դրամական միջոցը կազմել է 200 եվրո:
Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտները գոյացել են աշխատավարձից, որոնց հանրագումարը կազմել է 3 461 079 ՀՀ դրամ:
Վ. Կաժոյանը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում ՀՀ դեսպան է նշանակվել 2019թ. մայիսին:
Մինչ այս նշանակումը՝ 2010-2019թթ., նա եղել է ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ, միաժամանակ՝ Հայաստանի Հանրապետության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար, ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի ղեկավար:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։