Քննչական կոմիտեի նախագահը՝ Հայկ Հարությունյանի վկայի հեռացման ու իրավապահների կռիվների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի պաշտոնատար անձինք շարունակում են վաղեմության ժամկետի հիմքով քրեական պատասխանատվությունից խուսափել: Հոկտեմբերի 3-ին ՀՔԾ-ն հայտնել էր, որ բացահայտվել են Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի եւ Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյանի կողմից Հրազդան, Ծաղկաձոր համայնքների, ինչպես նաեւ Աղավնաձոր, Արտավազ, Արզական համայնքների աճուրդի գործընթացում չարաշահումները:

Մասնավորապես, նախկին մարզպետն ու Հրազդան համայնքի նախկին ղեկավարն իրենցմտերիմ մարդկանց ապօրինի խոշոր հողատարածքներ են նվիրել,սակայն նրանց պատասխանատվության չկանչեցին, եւ քրեական գործը վաղեմության ժամկետի հիմքով կարճվեց:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ վաղեմության ժամկետի հիմքով նաեւ կկարճվի Սերժ Սարգսյանի մտերիմ գործարար Բարսեղ Բեգլարյանի մասով հարուցված քրեական գործը, որըքննվումէ ՀՀ քննչական կոմիտեում, վաղեմության ժամկետի խնդիր կա նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի դեմ հարուցված քրեական գործով. այս շարքն իհարակե շարունակելի է: «Ժողովուրդ» օրաթերթը այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հետ:

-Պարո՛ն Գրիգորյան, իրավապահ մամինները ժամանակ,ռեսուրս են ծախսում նախկին պաշտանատար անձանց դեմ քրեական գործ են հարուցում ուքննում, վերջում վաղեմության ժամկետի հիմքով կարճում են: ՀՀ քննչական կոմիտեն հայտնի պաշտոնատար անձանց մասով հարուցված քրեական գործերով եւս նման խնդիր ունի: Ինչու եք տանջվում, մեղադրանք առաջադրում, եթե վերջում պատասխանատվության չեք կարողանալու կանչել:

-Քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի համաձայն` վաղեմության ժամկետը անցնելը դա վարույթը բացառող հանգամանք է, սակայն նույն հոդվածի երկրորդ մասով, 6-րդ եւ 13-րդ կետերը, այսինքն` դա վերաբերում է համաներմանը եւ վաղեմությանը, պետք է մեղադրյալի, կասկածյալի համաձայնություն լինի, դա առաջինը: Լինում են դեպքեր, երբմենք հարուցում ենք փաստի առթիվ, ոչ թե անձի վերաբերյալ, նման իրավիճակները դրանով են պայմանավորված:

-Հիմա Քննչական կոմիտեն նման խնդիր ունի, որ ժամանակ, ռեսուրս է ծախսել, բայց վաղեմության ժամկետի պատճառով կարճելու են քրեական գործեր:

-Այո, իհարկե, նման իրավիճակներ լինում են:

-Բջնիիիր առանձնատանը ինքնասպանություն գործած նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հետ դեպքի օրը նույն տանը եղած վկան լքել է Հայաստանի Հանրապետությունը:Վկան Կոմիտեին ասել է` մի քանի օրից կվերադառնա ՀՀ: Ի՞նչ երաշխիք ունեք, որ կարեւագույն վկան կվերադառնա Հայաստան:

-Համաձայն քրեական դատավարության օրենսգրքի դրույթների`մենք կարող ենք արգելել երկրից դուրս գալ` միայն ընտրելով խափանման միջոց ստորագրություն` երկրից չհեռանալու մասին, եւ այդ հիմքով գրություն ուղարկել սահմանային էլեկտրոնային համակարգով իր ելքը արգելելու համար, հետեւաբար մենք իրավունք չունենք անձին իր սահմանադրական իրավունքից` տեղաշարժվելու իրավունքից զրկելու:

-Բայց փորձը ցույց է տվել, որ նման դեպքերում չեք արգելել, գնացել են,հետչեն եկել, ու հիմա փորձում եք հետ բերել: Բա որ այս վկան էլ գնաց ու չեկա՞վ. ի վերջո, խոսքը ՀՀ նախկին ոստիկանապետի ինքնասպանությանն է վերաբերում, նա «Մարտի 1»-ի գործով վկա է եղել:

-Մենք չենք կարող սահմանափակել վկայի ազատ տեղաշարժման իրավունքը. ազատ տեղաշարժման իրավունքից զրկում են միայն կասկածյալին կամ մեղադրյալին,ում նկատմամբ ընտրվում է խափանման միջոց ստորագրություն` չհեռանալու մասին: Մենք նպատակահարմարության հարցեր չենքլուծում, առաջնորդվում ենքԴատավարության օրենսգրքի պահանջներով:Դա մեկին դուր է գալիս, մյուսին՝ ոչ…

-Նախկինների դեմ քրեական գործեր եք հարուցել, բայց չկարողացաք ժամանակին բռնել:

-Մենք պարտավոր ենք յուրաքանչյուր դեպքում առաջնորդվել օրենքի դրույթներով:

-ՀՀ պաշտպանության նախկին նախարարի գործողությունների դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Քրեական գործըԿոմիտեից ուղարկվել էր ՀՔԾ, հետոկրկին այն հետ ուղարկեցին ՀՀ քննչական կոմիտե. տանում-բերում են: «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերով` ՀՔԾ-իցհետ են ուղարկել` ասելով, որ ապացույցները թույլ են. ինչպես հարուցել են, այդպես էլ թող քննեն: Ի՞նչ խնդիր ունեքմյուս գերատեսչությունների հետեւ, ի վերջո, կկարողանա՞ք Վիգեն Սարգսյանի գործըմինչեւվերջ տանել, թե՞ սա էլ մյուս քրեական գործերի նման դատապարտված է կարճման կամ «քնեցման»:

-Քրեական գործը տանել-բերելու խնդիր չունենք: Ընդամենը մենք առաջնորդվել ենք քննչական ենթակայության մասին 190-րդ հոդվածով, որը նախատեսում է` բարձրաստիճան պաշտոնատար անձանց վերաբերյալ գործերըքննում է ՀՔԾ-ն:

-Իսկ ինչո՞ւ հետ ուղարկեցին Ձեզ:

-Դա շատ սովորական գործընթացային ընթացակարգային…:

-Ներքին մրցավազք կամ տարաձայնություն խնդիր չկա՞:

-Իհարկե ոչ, ներքին տարաձանություն ընդհանրապես որեւէ համակարգի հետ չկա, դատախազը,իր լիազորություների շրջանակում հսկողություն իրականացնելով, քրեական գործինյութերի օրինականության նկատմամբ հանգել է այն հետեւության, որ եւս մի քանի գործողությունպետքէ կատարվի, այնտեղ ոչ մի գործ տանել-բերելու, տարաձայնության խնդիր չկա:

-Կարո՞ղ է էլի հետ ուղարկեք ՀՔԾ:

-Բնականաբար,մենք դատախազի ցուցումը կկատարենք, այդ լրացուցիչ գործողություններըկատարելուց հետո բավարար ապացույցներ ձեռք բերելու պարագայում, իհարկե,պետքէ գնա ՀՔԾ:

-Բոլոր դեպքերում ապացույցները թույլ էին եղել, դրա համար Ձեզ հետ ուղարկեցին:

-Այս կամ այն հանգամանքի վերաբերյալ մենք առաջնորդվում ենք այն սկզբունքով, որ ապացույցները անհրաժեշտ են եւ բավարար, եւ բավարար չլինելուպրոցեսը անվերջ է: Այսինքն` մեկ հանգամանքը կարելիէ եւս մեկ ապացույցով ամրացնել, եւս մեկ, եւս մեկ, այսինքն` այդ պրոցեսը անվերջ է: Հիմա դատախազը գտել է, որ եւս մի քանի գործողությունպետք է կատարվեն, դա դատախազների օրինական գործառույթներն են, որոնք կկատարվեն:

Քնար Մանուկյան




Լրահոս