Սոչիում այսօր կհանդիպեն Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Սոչիում հանդիպելու են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը:

Թուրքիայի նախագահը Սոչի է ժամանում մեկօրյա աշխատանքային այցով: Այցի որոշ մանրամասներ երեկ հայտնել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը: Նրա խոսքով՝ Սիրիայից բացի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները քննարկելու են նաև երկկողմ հարաբերությունները: Հնարավոր է՝ Պուտինն ու Էրդողանը նաև առանձնազրույց ունենան, ասել է Ուշակովը՝ հավելելով, թե նախատեսված են բանակցություններ ոչ շատ մեծ կազմով, որոնց հետևելու է աշխատանքային ճաշը:

Հիմնականը այսօրվա բանակցություններում սիրիական ճգնաժամն է:




Լրահոս