Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դահլիճում երեկկայացավ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կազմավորման 100-ամյակի եւ քրեակատարողական ծառայողի օրվա առթիվ ծառայության մի շարք աշխատակիցներին կոչումներ եւ պարգեւատրումներ հանձնելու հանդիսավոր արարողությունը:
Ուշագրավ էր, որ ուժային կառույցների ղեկավարներից ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը եւ ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ներկա չէին, նրանց տեղակալներն էին եկել:
Եւս մեկ կարեւոր հանգամանք. Արդարադատության նախարարության եւ քրեակատարողական ծառայության ղեկավար կազմը միջոցառմանը չէին հրավիրել ո՛չ ՀՀ արդարադատության նախկին նախարարներին եւ ո՛չ էլ քրեակատարողական ծառայության նախկին պետերին: Ներկաներից շատերը խոսում էին այն մասին, թե, ամեն դեպքում, նախկինները եւս բարդ ճանապարհ են անցել եւ նրանց չհրավիրելը այդքան էլ ճիշտ չէր: