
Այսօր տեղի է ունենում Էդուարդ Շարմազանովի մամուլի ասուլիսը: Ասուլիսի ժամանակ վերջինս անդրադարձավ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալմանը:
«Երեկ տեղեկացանք, որ Արսեն Բաբայանը ձերբակալվել է: Ես համոզված եմ, որ այս ձերբակալությունը «Հրայր Թովմասյան» օպերացիայի հերթական սերիան է: Սա բացահայտ հոգեբանական ճնշում է ՍԴ նախագահի վրա: Հատկապես, երեք փաստաբաններից մեկը նշեց, որ այն հոդվածը, որով Բաբայանը մեղադրվում է համաներման տակ է ընկնում»: