ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր նախագիծ՝ որը միտված է բարելավել իրավաբանական անձանց/անհատ ձեռներեցների սպասարկման գործընթացը մասնաճյուղերում: Նախագիծն իրականացվում է ՎՏԲ-Հայաստան Բանկի «Արաբկիր», «Էրեբունի»,
«Սպանդարյան», «Մյասնիկյան» մասնաճյուղերում, որտեղ բիզնեսի ներկայացուցիչները հնարավորություն կստանան սպասարկվել իրավաբանական անձանց/անհատ ձեռներեցների համար մասնագիտացված պատասխանատուի կողմից:
Այս նախագծի շրջանակներում սպասարկման առավելությունները հետևյալն են.
- իրավաբանական անձանց/անհատ ձեռներեցների համար առանձնացված սպասարկման գոտու առկայություն,
- անձնական մենեջերի ծառայություններից օգտվելու հնարավորություն,
- առցանց հերթ պահելու հնարավորություն`հավելվածի միջոցով:
Բիզնեսի ներկայացուցիչներինհասանելի ծառայություններ.
- Վարկի ձևակերպման հատուկ առաջարկներ,
- Լիզինգ,
- Ֆակտորինգ,
- Ավանդներ,
- Հաշվարկադրամարկղային ծառայությունների ամբողջական փաթեթ,
- Բիզնես քարտեր,
- Փաստաթղթային գործառնություններ:
ՎՏԲ-Հայաստան Բանկը միշտ աշխատում է բավարարել հաճախորդների սպասելիքները և հոգալ իր մասնաճյուղերում սպասարկման
որակի կատարելագործման համար:
Առավել մանրամասն տեղեկություն նախագծի վերաբերյալ կարող եք ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր մասնաճյուղերում,
պաշտոնական կայքում` www.vtb.am կամ 87-87 հեռախոսահամարով՝ Բանկի կոնտակտային կենտրոնում: