
ArmLur.am-ին քրեկատարողական ծառայության մամուլի կենտրոնից հայտնեցին , որ Սեպտեմբերի 11-ին Նաիրի Հունանյանը դիմում է ներկայացրել քրեակատարողական ծառայություն, որպեսզի 20 տարի ազատազրկման մեջ գտնվելու կապակցությամբ իրեն պայմանական վաղաժամկետ ազատ արձակեն:
Քրեակատարողական ծառայության լրատվական բաժնից հայտնեցին, որ ՔԿ ծառայությունը 80 օրյա ժամկետում նրա դիմումին կտա համապատասխան պատասխան : Ասել է, թե ՔԿ ծառայության կողմից Նաիրի Հունանյանին պատասխանելու ժամկետը լրանում է դեկտեմբերի 1-ին :