ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

Այս համեմատությունը, իհարկե, բավականին տարօրինակ է: Թերեւս հասկանալի չէ, թե ինչու հենց «էշ»-երի համար:

 

 

 

 

ՀԱՐՑ. Լիցենզավորված իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում լիցենզավորված անձը ի՞նչ ժամկետում կարող է դիմել լիցենզիայի վերաձեւակերպման համար:

Անուշիկ Մարգարյան (39 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Մարգարյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ լիցենզավորված իրավաբանական անձի վերակազմակերպման կամ նրա անվանման կամ գտնվելու վայրի փոփոխման դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից ակսած` 15 օրվա ժամկետում, հայտ ներկայացնել լիցենզիայի վերաձեւակերպման համար` կցելով նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների իրականացման ժամանակ լիցենզավորված անձինք պարտավոր են պահպանել բնապահպանական, հիգիենիկ եւ սանիտարահամաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմերը եւ կանոնները: Իրավաբանական անձի առանձնացման ձեւով վերակազմակերպման ժամանակ լիցենզիան այդ իրավաբանական անձից առանձնացած իրավահաջորդին տրվում է միայն համապատասխան լիցենզիա ստանալու համար նախատեսված կարգին համապատասխան:

 

 

 

 

ՀԱՐՑ. Ամուսնալուծության գործընթաց սկսելու համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել:

Ալիս Դանիելյան (44 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Դանիելյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ ամուսնալուծության պետական գրանցման համար ներկայացվում են`
1. անձը հաստատող փաստաթուղթ, 2. ամուսնության վկայական (առկայության դեպքում), 3. ամուսինների համատեղ դիմումը ՔԿԱԳ մարմնում ամուսինների միջեւ փոխադարձ համաձայնության առկայությամբ ամուսնալուծություն կատարելու համար, 4. ամուսիններից մեկի դիմումը, եթե մյուսը դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող կամ անգործունակ կամ դատապարտվել է ազատազրկման` երեք տարուց ոչ պակաս ժամկետով, 5. ամուսինների դիմումը եւ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը /քաղվածքը/ ` դատական կարգով ամուսնալուծություն կատարելու դեպքում:
Վերը նշված դիմումների ձեւանմուշները քաղաքացիները կարող են ձեռք բերել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կայքից:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամուսնալուծության գրանցումը եւ ամուսիններից յուրաքանչյուրին ամուսնալուծության վկայականներ տրամադրելը կատարվում է ՔԿԱԳ մարմնի կողմից ամուսնալուծության մասին ամուսինների դիմում տալու օրվանից առնվազն մեկ ամիս հետո, բայց երեք ամսից ոչ ուշ: Դատական կարգով ամուսնալուծվելու դեպքում ամուսնալուծության գրանցումը կատարվում է դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո` ՔԿԱԳ մարմին դիմումը ներկայացնելու օրը:




Լրահոս