Ի՞նչը կլավացնի եղունգների և մազերի որակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գիտե՞ք արդյոք, որ մակերիկամների առողջությունը մեծապես ազդում է մազերի, եղունգների, ինչպես նաև՝ քնի որակի վրա:

Մակերիկամները տեղակայված են երիկամների վերին հատվածում և էնդոկրին գեղձեր են համարվում: Այս գեղձերը պատասխանատու են մի քանի հորմոնների՝ ստերոիդների և ադրենալինի արտազատման համար: Այս հորմոնները կարգավորում են արյան ճնշումը, բարձրացնում են իմունիտետն ու նյութափոխանակությունը:

Օրգանիզմն առավել հեշտ է հաղթահարում սթրեսն այս հորմոնների միջոցով, հետևաբար՝ մակերիկամների յուրաքանչյուր խախտում կարող է լուրջ առողջական խնդրի հանգեցնել:

Մակերիկամների աշխատանքը կարելի է լավացնել տնական բաղադրատոմսերով, որոնց բաղադրության մեջ հունական ընկույզ է ներառված:

Հզոր բաղադրատոմս՝ մակերիկամների համար

Ի՞նչ բաղադրիչներ են անհրաժեշտ

Մեղր
Մաղադանոսի չորացրած տերևներ
Կոճապղպեղ
Հունական ընկույզ
Չամիչ
Պատրաստման եղանակը

Նախ պետք է մաղադանոսի չորացրած տերևներն ու բրազիլական ընկույզը լցնել բլենդերի մեջ և խառնել: Ապա ավելացրեք չամիչ, աղացած կոճապղպեղ և մեղր: Ամբողջը լավ խառնեք:

Վաղ առավոտյան, նախաճաշից առաջ, 2 ճ/գ ընդունեք այս դեղամիջոցից:

Շաբաթական 2-3 անգամ ընդունեք այս դեղամիջոցը՝ այսպիսով լավացնելով եղունգների, մազերի և ամբողջ օրգանիզմի վիճակը:




Լրահոս