«Փաստ» օրաթերթը գրում է . «Փաստ» թերթի տեղեկություններով, հոկտեմբերի 8-ին տհաճ միջադեպ է գրանցվել Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված խնջույքի ժամանակ:
Տոնական «քեֆը», որին մասնակցել են նաեւ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինն ու Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկեւիչը, անցկացվել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենս» ռեստորանում:
Ըստ մեր աղբյուրների, խնջույքի թեժ պահին ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը սկսել է վիրավորանքներ հնչեցնել աշխատակիցների հասցեին, նրանց սպառնացել՝ հեռացնել աշխատանքից:
Գրիգորյանը կոնֆլիկտ է ունեցել նաեւ վարչապետի արարողակարգի պատասխանատուի հետ, ապա կոշտ հայտարարություններ է հնչեցրել դատախազության հասցեին, թե «դրանց ճխլել է պետք»:
Այս ամենի հետեւանքը եղել է այն, որ Ռուսաստանի եւ Բելառուսի գործընկերները հեռացել են եւ երեկոն շարունակել Բյուրեղավանում՝ ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին պատկանող ամառանոցում:
Մեր տեղեկություններով, ՔԿ-ի՝ առանց այդ էլ դժգոհ աշխատակիցների համբերության բաժակը լցվել է, եւ նրանցից շատերը պատրաստվում են լքել այս կառույցը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։