Beeline-ը նորացված առցանց խանութի վերագործարկման առթիվ նվիրում է անլար ականջակալներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը հայտարարում է նորացված առցանց խանութի վերագործարկման մասին`բարելավված գործառույթներով և դիզայնով: Այժմ հաճախորդները կարող են ոչ միայն առցանցձեռք բերել իրենց դուր եկածսմարթֆոնը՝ անվճար առաքմամբ, այլ նաև ստանալ ամբողջական տեղեկատվությունհեռախոսի մասին:

Ընկերությունում Beeline E-shop առցանցխանութի գործարկմանը նվիրված մեկնարկել էնաև ակցիա: Առաջին 50 հաճախորդները, ովքեր կգնեն ցանկացած սմարթֆոն նորացված կայքի միջոցով, որպես նվեր կստանան XiaomiRedmiAirdotsանլար ականջակալներ և «հատուկ» համարնոր 033 կոդով:

«Մենք թարմացրել ենք մեր առցանց խանութի դիզայնը և գործառույթներն այնպես, որ հարմար լինեն մեր հաճախորդներին, ինչպես նաև նրանք կարող են օգտվել Beeline-ի կողմից նվերներ ստանալու հիանալի հնարավորությունից՝ նոր սմարթֆոն գնելու դեպքում: Վստահ եմ, որ 033 նոր կոդով «հատուկ» համարը և ամբողջ աշխարհում արդեն հայտնի դարձած ականջակալները հիասքանչ լրացում կդառնան ցանկացած սմարթֆոնի համար», – ասաց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ակցիան ուժի մեջ է մինչև 2019 թվականի նոյեմբերի 21-ը:

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ Beeline E-shop և www.beeline.am կայքերում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։




Լրահոս