Փոխտնօրենը մանրամասնում է, թե ինչպես և ուր են ԱԱԾ-ից նյութերը ոչնչացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելու մեկ տարվա կապակցությամբ տված ասուլիսին հայտարարել էր, որ նախկին իշխանությունները հեղափոխությունից առաջ ԱԱԾ-ում փաստաթղթեր են ոչնչացրել, եւ այժմ ԱԱԾ-ում ծառայողական քննություն է ընթանում:

«Մտածում էինք, որ այդ նուրբ թեմային հրապարակային պետք չէ անդրադառնալ, սակայն քանի որ կառավարությանը հարցադրումներ են հնչում, որոնքոչ ուղղակիորեն առնչություն ունեն թեմայի հետ, օրինակ, թե արդյոք ԱԱԾ-ն չգիտի, թե մարտի 1-ին ինչ է տեղի ունեցել եւ ինչպես, հասկանում ենք, որպետք է ինչ-որ կերպ արձագանքել դրան: Եվ որոշեցինք այդ թեման բարձրաձայնել, որպեսզի հանրությունը տեղեկացված լինի, թե ինչ է կատարվում»,- ասաց Փաշինյանը հարց ու պատասխանի ժամանակ ու նշեց, որ նույնիսկ սխալ կլինի ասել, որ այդ նյութերը ոչնչացվել են, ճիշտ կլինի պարզապես ասել, որ դրանք տեղումչեն:

Նա նշեց, որ նախ պետք է համոզվեն, որ ճիշտ են հասկանում իրավիճակը: Եվ դրա համար ծառայողական քննություն է իրականցվում: Վարչապետը չպնդեց, բայց հավանական համարեց, որ փաստի առիթով քրեական գործ կհարուցվի,եւտեղի կունենա համապարփակ քննություն:

ԱԺ պատգամավոր Բաբաջանյանը հետաքրքրվել էր, թե արդյոք կասկածներ ունեն, որնյութերն առնչվում են «Մարտի 1»-ի գործին: «Այն, որ դրանք լայնածավալ շրջանակի են առնչվում, ակնհայտ է`ե՛ւ մարդկանց,ե՛ւ իրադարձությունների: Որոշ դեպքերում պատառիկներ են մնում, եւ դրանց հետեւից գնալով` արձանագրում ենք, որ բուննյութը չկա»,-ասաց վարչապետն ունշեց, որ նման դեպքերը բացահայտվել են ընթացքում:

Այս հրապարակումից 4 ամիս անց «Ժողովուրդ» օրաթերթը դիմնել էր ԱԱԾ եւ հետաքրքրվել էր` արդյոք ծառայողական քննությունը ավարտվել է, եւ գործը ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն` կատարվածին ընթացք տալու համար, թե ԱԱԾ-ում դեռեւս ծառայողական քննությունը շարունակվում է:

Ի պատասխան` Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից հայտնեցին, որ ծառայողական ուսումնասիրության ծավալները բավականին շատ են, եւ այդ հանգամանքով պայմանավորված` ԱԱԾ-ում ծառայողական ուսումնասիրությունը շարունակվում է:

«Ժողովուրդ» օրաթերթը ԱԱԾ-ի ոչնչացված նյութերի ճակատագրի, ծառայողական քննության ընթացքի մասին զրուցեց ԱԱԾ տնօրենի տեղակալ գեներալ-լեյտենանտ Ստեփան Մելքոնյանի հետ:

-Պարո՛ն Մելքոնյան, ի՞նչ ծառայողական քննություն է իրականացվում Ազգային անվտանգության ծառայությունում ոչնչացված նյութերի մասով, որ մինչեւ հիմաչեն կարողանում բացահայտել, թե ինչ նյութեր ոչնչացվեցին, պահվեցին կամ անհետացրեցին, ու ով դա արեց եւ ինչու:

-Քննության արդյունքները երեւի կներկայացնեն հանրությանը:

-Իսկ մինչ ներկայացնելը կասե՞ք , թե ինչ է բացահայտվել:

-Ես ասեմ, որ բոլոր փաստարկները փաստացի վերականգնված են եւ այդպիսի փաստարկում չկա, որ ….: Մի ծառայությունից մյուս ծառայություն է չէ՞ գնում գրագրությունը, այդ իրանց ֆունկցիաներով ամեն ինչ վերականգնված է:

-Վարչապետը չպնդեց, բայց հավանական համարեց, որ փաստի առիթով քրեական գործ կհարուցվի եւ տեղի կունենա համապարփակ քննություն: Հաշվի առնելով, որ վերականգնվել է, բոլոր դեպքերում քրեական գործ չի՞ հարուցվի, որ ունենանք համապարփակ քննություն:

-Դա արդեն ես չեմ կարող ասել, դա արդեն կզեկուցեն տնօրենի պաշտոնակատարին, երբ որոշում կայացվի: Առայժմ գործընթացի մեջ է, դրա համար նախօրոք ես չեմ ցանկանում կանխատեսումներ անել:

-Դուք նշեցիք, որ ոչնչացված կամ անհետացած նյութերը փաստացի վերականգնված են: Խնդրում եմ մանրամասնեք, թե կոնկերտ որ նյութերը կամ կոնկրետ ինչ էր ոչնչացվել, անհետացել կամ թաքցրել են: Այդպես էլ չգտաք, բայց վերականգնեցիք:

-Ես չեմ կարող ասել. ուզում եք հերթով փաստաթղթերի անուններն ու բովանդակությունն ասե՞մ:

-Կոնկրետ մեկը նշեք, թե, օրինակ, որ քրեական գործի նյութերն էին անհետացել:

-Քրեական գործ չկա տենց անհետացած, դա ուղղակի ասեկոսներ են, ներքին շրջանառության փաստաթղթեր են, որի օրինակները եղել են, վերականգնվել են: Հետո քրեական գործերը մենք մեզ մոտ չենք պահում, դրանք արխիվացվում են:

-Վարչապետը ասել էր, որ ԱԱԾ-ում փաստաթղթեր են ոչնչացրել: Փորձում ենք հասկանալ` քրեական գործերով փաստաթղթերի մասին է, թե այլ:

-Դա քրեական գործերի մասին չէ, դա օպերատիվ նյութերի մասին է, որը, ընդհանրապես, մեկ օրինակ ունենում են եւ հետո վերականգնում են:

-ԱԱԾ-ն հասկացավ, թե ում էր ձեռնտու այդ նյութերը թաքցնելը կամ անհետացնելը:

-Նպատaկային բան չկա, նպատակային հետքերը թաքցնելու ոչինչչի եղել, ամեն ինչ վերականգնված է, սրանով եկեք բավարարվենք:

Քնար Մանուկյան




Լրահոս