Այս տարի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կոթի գյուղում խոզերի մեծ թվով անկում է եղել: Կոթեցի խոզատերերը բանկերից վարկեր են վերցրել, անասուններ եւ անասնակեր գնել, սակայն ներկայումս հայտնվել են ֆինանսական վատ վիճակում, չեն կարողանում իրենց վերցրած վարկերը մարել:
Կոթի գյուղի վարչական ղեկավար Ֆելիքս Մելիքյանը հոկտեմբերի 18-ին Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնումիշխող թիմի պատգամավորների հետհանդիպման ժամանակ ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանին շնորհակալություն հայտնեց Կոթի գյուղինցուցաբերած աջակցության, արտերկրի բարեգործների կողմիցԿոթիին հացահատիկահավաք կոմբայն նվիրելու կապակցությամբ։
Նա խնդրեց պատգամավորին, որպեսզի վերջինս միջնորդություն ներկայացնի, եւ Հայաստանի բանկերը սառեցնեն Կոթիի բնակիչ անասնատերերին տրված վարկերի մարումը,որոնքիրենց խոզերի սատկելուց մեծ վնասներ են կրել: Ընդգծելով, որ բանկերը մասնավոր կառույցներ են` Սիփան Փաշինյանն ասաց, թե ինքը կփորձի օգնել՝ գտնելու խնդրի լուծումը:
Ոսկան Սարգսյան
Տավուշ