Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանը վայր է դնում մանդատը. նա տեղափոխվում է այլ աշխատանքի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանը հայտարարել է, որ վայր է դնում իր մանդատը: Այս մասին նա տեղեկացրել է Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում արված գրառմամբ:

«Սիրելի՛ համաքաղաքացիներ, ընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ այսօր վայր եմ դնում Երևան քաղաքի ավագանու մանդատս։ Շնորհակալությունս եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր տվել էին ինձ այս հնարավորությունը՝ ինչ-որ կերպ ձեզ օգնելու, աջակցելու, ձեր խնդիրները բարձրաձայնելու համար։ Մի տարվա ընթացքում փորձեցի անել հնարավորը՝ մեր քաղաքին օգուտ տալու համար։

Հուսով եմ՝ ինձանից գոհ եք: Վստահ եմ, իմ գործընկերները դեռ շատ կաշխատեն՝ հօգուտ մեր քաղաքի և քաղաքացիների։ Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի առաջարկով այսուհետ կլինեմ նրա տեղակալը և կփորձեմ օգտակար լինել տվյալ շրջանին այն ամենով, ինչը կախված կլինի իմ անձից։ Հարգանքներս բոլորիդ, սիրում եմ բոլորիդ»,- ասված է նրա գրառման մեջ։




Լրահոս