
ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ բարձրաձայնեց Գեղարքունիքի մարզի անանցանելի ավտոճանապարհների հարցը:
«Այդ ավտոճանապարհների նորոգման գործընթացն իրատեսակա՞ն է, թե՞ ոչ, հնարավո՞ր է դրանք նորոգել, թե՞ ոչ: Խնդրում եմ ինձ սպառիչ պատասխան տալ»,- հարցրեց պատգամավորը:
Ի պատասխան՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ այս տարի հնարավոր է չէ դա անել, իսկ մյուս տարվա հետ կապված կան պայմանավորվածություններ:
Մանրամասները՝ տեսանյութում: