«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի ԲՀԿ-ական աղբյուրները տեղեկացնում են, որ 26 հոգանոց խմբակցությունում միայն առանձին պատգամավորներն են, որ արտոնված են խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կողմից ԱԺ ամբիոնից ելույթ ունենալ, դիրքորոշում հայտնել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վերջին ամիսներին ԲՀԿ-ում սկսել են մեծ տեղ տալ խմբակցության քարտուղար Արման Աբովյանին՝ նրան լիազորելով շփվել լրագրողների հետ ու ցանկացած խնդրի դեպքում մեկնաբանություն տալ: Հայտնի է, որ այդ արտոնությունը տարիներ շարունակ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանինն էր: Ֆավորիտ պատգամավորներից են նաեւ Սերգեյ Բագրատյանն ու Իվետա Տոնոյանը, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը շարունակում է մեկուսացած մնալ: Վարդան Ղուկասյանի ու Տիգրան Ուրիխանյանին անկանխատեսելի են համարում: Մեկին չեն կարողանում սովորեցնել, որ խմբակցության տեսակետը չկիսող հայտարարություններ չանի, մյուսն էլ մերթընդմերթ հայտարարում է ինչ-որ հրաժարականների մասին»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։