Կառավարությունն արտոնություն տվեց Խաչատուր Սուքիասյանի ընկերությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն այսօրվա նիստում արտոնություն տրամադրեց «ՍԻԼ-ՄԱԱԶԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։ Ներդրումային ծրագրի շրջանակներում 2019 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգելուն է վերաբերում արտոնությունը։ ՝

Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 118,945,000 դրամի չափով ներդրում, որից սարքավորումների ձեռքբերման համար նախատեսված գումարը կկազմի շուրջ 93 մլն դրամ։

Նշենք, որ «ՍԻԼ-ՄԱԱԶԱ» ընկերությունը զբաղվում է հյութերի, զովացուցիչ ըմպելիքների և ջրերի (նաև գազավորված) արտադրությամբ։ Այն պատկանում է գործարար, «Սիլ կոնցեռնի» հիմնադիր Խաչատուր Սուքիասյանին։




Լրահոս