ՏԵՍԱՆՅՈւԹ. Հաց բերողի գործով ովքե՞ր են պատասխանատուները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 20-ին «Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել էր Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքներին, թե ում խղճին է Հաց բերողի մահը: «Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ տեղեկություններ էին հասել` փորձագետներից մեկը իրավապահների մոտ ընդունել է մեղքը, որ սխալ եզրակացությամբ են պնդել, թե Ա. Սարգսյանն այդ հիվանդություններով կարող է մնալ կալանքի տակ:

Այսպիսով, մինչ ՀՀ քննչական կոմիտենքննում է Հաց բերողի մահվան գործը, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը եւ ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը այդ դեպքով ուշագրավ հայտարարություններ արեցին: Մասնավորապես, Գեւորգ Կոստանյանը ասել էր. «ՄԻԵԴ-ից ինձ` որպես Եվրոպական դատարանում ՀՀ լիազոր ներկայացուցչի ուղարկվել են Արթուր Սարգսյանի հիվանդության վերաբերյալ փաստաթղթերը: Այդ փաստաթղթերը ուսումնասիրելուց հետո ինձ մոտ ձեւավորվել էր մոտեցում, որ Արթուր Սարգսյանի մոտ առկա է ծանր անբուժելի հիվանդություն, որն անհամատեղելի է ազատությունից զրկելու հետ:

Անմիջապես փաթեթը ուղարկել եմ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին` խնդրելով կատարել համապատասխան ուսումնասիրություն` եզրակացության հանգելու եւ ՄԻԵԴ-ին համապատասխան դիրքորոշում հայտնելու համար: Արփինե Հովհաննիսյանը համապատասխան ուսումնասիրությունը կատարելուց մի քանի օրհետո զանգահարեց եւ հայտնեց իր միանշանակ դիրքորոշումը, ըստորի` Արթուր Սարգսյանի մոտ իրականում առկա է համապատասխան հիվանդությունը:

Այսինքն` մեր կարծիքները ամբողջությամբ համընկնում էին: ՄԻԵԴ-ին ՀՀ կառավարությունը իր դիրքորոշումը պետք է ներկայացներ, եթե չեմ սխալվում, մինչեւ հունվարի 5-10-ը, սակայն, անկեղծ ասած, մենք հնարավորինս արագացնում էինքպրոցեսը, որպեսզի այնպես անենք, որ Արթուր Սարգսյանը ժամ առաջ ազատ արձակվի, քանի որ ՄԻԵԴ-ից ստացված փաստաթղթերից ակնհայտ էր, որ Արթուր Սարգսյանն ունի անբուժելի հիվանդություն:

Արփինեն հաջորդ օրը հայտնեց, որ խոսել է ՀՀ գլխավոր դատախազի հետեւ հայտնել Եվրոպական դատարանից ստացված հարցադրումներն ու հիմնավորումները:

Հաջորդ օրը, վստահաբար հիշում եմ, դեկտեմբերի 30-ին Արթուր Սարգսյանն ազատ արձակվեց….

Սակայն անսպասելիորեն, եթե չեմ սխալվում, նույն կամ հաջորդ օրըորոշում կայացվեց կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին: Անկեղծ ասած, ինձ համար անսպասելի էր…»:

Երեկ այս իրավիճակի մասով կոնկրետ հացադրումներ էր արել ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը.
«Վերոգրյալի հիման վրա պարզ է դառնում, որ առնվազն պետք է պատասխանել այն հարցերին, թե ով է պահանջել այդ չարաբաստիկ երկրորդ փորձաքննությունը եւ ինչու, ում ցուցումով, ով եւ ինչցուցում է տվել փորձագետին կամ տվել է, թե ոչ, ու պատժել մեղավորներին»:
Ի դեպ, այս դեպքով եւս մեկ ուշագրավ իրավիճակ կա:

Արթուր Սարգսյանի կալանավորման հաջորդ օրը Գեւորգ Կոստանյանը հրաժարական տվեց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի պաշտոնից. արդյոք այս կալանավորո՞ւմն էր պատճառը, որ նա հրաժարական տվեց:

Քնար Մանուկյան




Լրահոս