
Հոկտեմբերի 21-ին ոստիկանության Իջեւանի բաժնի աշխատակիցներին են ներկայացրել այդ բաժնի նոր պետին` Կարեն Գրիգորյանին: Վերջինս երեւանցի է, նախկինում պաշտոնավարել է ոստիկանության Հրազդանի բաժնի պետ, այնուհետեւ եղել է ոստիկանության կադրերի ռեզերվում:
Դեռեւս թափուր է Տավուշի մարզի դատախազի պաշտոնը: Դատախազ Վիկտոր Գրիգորյանը Տավուշի մարզի դատախազ է նշանակվել 2017թ. հունվարի 10-ին: 2019թ. հոկտեմբերի 11-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով նա փոխադրվել եւ նշանակվել է Կոտայքի մարզի դատախազի տեղակալ:
Ոսկան Սարգսյան
Տավուշ