Armenian text to speach

Արա Բաբլոյանը շարունակում է մնալ կասկածյալի կարգավիճակում․ պաշտպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արա Բաբլոյանի կարգավիճակը չի փոխվել, նա ունի կասկածյալի կարգավիճակ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արա Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք փոխվել է Բաբլոյանի կարգավիճակը։

«Քննչական գործողություններ են ընթանում։ Այսօր հարցաքննություն էր իրականացվում»,-նշեց նա։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը որպես կասկածյալ է ներգրավվել ՀՔԾ–ում ՀՀ ՔՕ 300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանությունը յուրացնելու հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում։

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ, նույն գործով մեղադրյալ Արսեն Բաբայանը պայմաններ՝ կեղծ հիմքեր է ստեղծել Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու նպատակով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ 2018 թվականի մարտի 2-ին ստորագրած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությունը հրապարակելու համար, որն էլ իր հերթին հիմք է հանդիսացել վերջինիս լիազորությունները դադարեցնելու, իսկ հետագայում` այդ թափուր պաշտոնում Հրայր Թովմասյանին առաջադրելու ու նշանակելու գործընթացի համար:




Լրահոս