Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությանն այսօր Հայաստանի հավաքականն առաջին ոսկե մեդալն է նվաճել: Աղջիկների Մ20 տարեկանների խմբում 81 կգ քաշային Լիանա Գյուրջյանը փայլուն ելույթ է ունեցել: Նա իրացրել է բոլոր 6 մոտեցումները:
Լիանան 95 կգ արդյունքով հաղթել է պոկում վարժությունում, ապա 120 կգ արդյունքով հաղթել է հրում վարժությունում ու երկամարտի 215 կգ արդյունքով հռչակվել է Եվրոպայի չեմպիոն: