Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 16:54-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան 94/16 հասցեում գտնվող խողովակների գործարանի տարածքում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, որոնցից երեքը անհրաժեշտությունը վերանալու պատճառով հետ է վերադարձել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:04-ին, մարվել՝ 17:27-ին:
«Մետալ ստիլ» պողպատյա խողովակների գործարանում՝ մոտ 200 քմ տարածքում, այրվել են 15 խմ պոլիէթիլեն, ստվարաթուղթ և պլաստմասսաե հումք:
Հրդեհի վայրում իրականացվում են հետհանգեցման աշխատանքներ: