Արտակարգ իրավիճակ` «Զվարթնոց» օդանավակայանում. հայտնաբերվել է կասկածելի իր. ժամանել են մեծ թվով փրկարարներ, ոստիկաններ ու բժիշկներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ գիշերն ահազանգ է ստացվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի 2-րդ հարկում կասկածելի պայթուցիկ կա։

Նշված վայր են ժամանել ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, արտակարգ իրավիճակների նախարարության մեծ թվով աշխատակիցներ։

Տեղում են եղել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Կասկածելի իրը հայտնաբերվել է, սակայն մասնագետները պետք է պարզեն՝ արդյո՞ք դա պայթուցիկ է, թե՞ ինչ-որ զանգված։




Լրահոս