Հոկտեմբերի 25-ին ժամը 00:40-ին վերականգնվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բոլոր գնացքների՝ այդ թվում ներհանրապետական էլեկտրագնացքների, երթևեկությունը:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայցում է քաղաքացիների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Հիշեցնենք, որ «Հարավկովկասյան երկաթուղի ընկերության մեքենավարները տեւական ժամանակ է` պահանջում են 30 տոկոսով բարձրացնել իրենց աշխատավարձերը. նրանք ի նշան բողոքի երեք օր գործադուլ էին հայտարարել: