Հանգամանքներ կան, որ պետք է պարզվեն. Իգիթյանը` Արսեն Բաբայանի ձերբակալության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ լրագրողները հարցեր են ուղղել «Իմ քայլի» պատգամավորներին ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալության մասին: Հովհաննես Իգիթյանը ասել է, որ եթե ժամանակ ունենար, կպատմեր, թե ինչ է նշանակում «քաղաքական հետապնդում»: Նշել է.

«Կանչում են մարդուն և հարցեր են տալիս, օրինակ` հարցնում են՝ դիմումը երբ է եկել, գրանցե՞լ եք, թե չէ, ո՞ւր եք ուղարկել, խոսքը պարոն Բաբլոյանի մասին է, հարցեր տալու համար, թե պարոն Բաբլոյանի նախկին խոսնակը, կանչում են, ոչ թե մտնում են տուն, դուռը ջարդում և որպես վկա, ոլորելով բերում են, ես կարող եմ պատմել:

Հարուցվել է գործ, որի շրջանակներում հանգամանքներ կան, որ պետք է պարզեն, որի համար կանչում են, հարցեր են տալիս և սպասում են, եթե դա համարվում է «քաղաքական հալածանք», ուրեմն քաղաքակիրթ ամբողջ աշխարհում բոլորին հալածում են: Հրայր Թովմասյանի մասին չխոսենք, որովհետև ինձ թվում է՝ Հրայր Թովմասյանն ինքը ուզում է, որ հարցը դառնա քաղաքական, նույն Հրայր Թովմասյանն անընդհատ անում է քաղաքական հայտարարություններ, մենք ամեն ինչ փորձում ենք անել, որ հարցը նայվի իրավական հարթակում»:




Լրահոս