![](https://armlur.am/wp-content/uploads/2019/09/nikol-pashinyan-arman-sargsyan-e1568965856174.jpg)
ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 25-ին հրամաններ է ստորագրել, որով կադրային նշանակումներ է արել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ՀՀ ոստիկանապետի հրամանով՝ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ Ջանիկ Մարությանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով՝ նշանակվել է ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ:
Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ է նշանակվել Լաերտ Խաչատրյանը: