Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնում է Մոսկվա, որտեղ տեղի է ունենալու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը։
Նախորդ նիստը օգոստոսի 9-ին էր Ղրղզստանում։ Այս նիստին հրավիրված է նաև Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչը։
Այսօր նախատեսված է ստորագրել Սերբիայի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը։ Կքննարկեն ԵԱՏՄ անդամ երկրների և ՉԺՀ միջև կնքված առևտրի և տնտեսական համագործակության համաձայնագրի ուժի մեջ մտնելու հարցը, որը կնքվել է 2018 թվականի մայիսի 17-ին Աստանայում։
Օրակարգում թվային տնտեսություններ ձևավորելու հարցն է։ Միջկառավարական խորհրդի անդամներին կներկայացվի անդամ պետությունների զարդերի արտադրանքը երրորդ երկրների շուկայում խթանելու գործողությունների ծրագիր: Նախատեսվում է կնքել միջազգային պայմանագրեր անասնաբուծության, ագրոարդյունաբերության ոլորտներում, ինչպես նաև խթանել միության զարդերի արտադրանքը երրորդ երկրների շուկաներում։ Օրակարգում են նաև թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարին վերաբերող հարցերը, Ուրանի հանքարդյունահանման հետևանքով տուժած պետությունների տարածքների վերականգնումը, Թռչնագրիպի կանխարգելումն ու վերահսկումը։