«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կապի օպերատորները Հայաստանի եւ Արցախի միջեւ գործող հեռախոսային ծառայությունների վճարները կնվազեցնեն:
2020 թվականի հունվարի 1-ից յուրաքանչյուր տարի աստիճանաբար կնվազեցվի «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության եւ «ՎԵՈՆ Արմենիա», «ՄՏՍ Հայաստան» ու «Յուքոմ» ընկերությունների շարժական կապի ցանցերի միջեւ փոխկապակցման ծառայությունների առավելագույն վճարները` 2025 թվականի հունվարի մեկիցհետո այն սահմանելով 5 դրամ/րոպե:
Տեղեկացնենք նաեւ, որ այս տարվա սեպտեմբերի 6-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Արցախի հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի եւ «ՎԵՈՆ Արմենիա», «ՄՏՍ Հայաստան», «Ղարաբաղ Տելեկոմ» ու «Յուքոմ» ընկերություններիմիջեւ ստորագրվել է փոխկապակցման վճարների եւ ռոումինգի ծառայությունների սակագների վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:
Նախատեսվել է ըստ ժամանակացույցի 2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը աստիճանաբար նվազեցնել ՀՀ եւ ԱՀ օպերատորների շարժական ու ամրակցված կապի ցանցերի միջեւ փոխկապակցման ծառայությունների առավելագույն վճարները: