ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարզերին ավելի քան 5 միլիոն եվրո կտրամադրվի. որն է նպատակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի մի շարք մարզերում առաջիկայում կգործարկվի գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման ծրագիրը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը կառավարության երեկվա նիստում ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին որոշման նախագիծը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փորձնական ընտրված մարզերն են` կարկուտի եւ հրդեհի դեպքում` 6 մարզ (Արարատ, Արմավիր, Արագածոտն, Կոտայք, Վայոց Ձոր, եւ Տավուշ), գարնանային ցրտահարության դեպքում` 2 մարզ (Արարատ, Արմավիր):

Ի դեպ, փորձնական ծրագրի ընթացքում KfW բանկի կողմից կտրամադրվի ավելի քան 5 մլն եվրո եւ նույնքան էլ կլինի համաֆինանսավորում պետական բյուջեից (խոսքը մոտ 360 մլն դրամի մասին է), որը կուղղվի ապահովագրական վճարների սուբսիդավորմանը:




Լրահոս