
Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հարակից սարերում բռնկված հրդեհի շիջման ժամանակ ողբերգական դեպք է տեղի ունեցել: Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ, դեռեւս չպարզված հանգամանքներում, հրշեջներից մեկը այրվածքներ է ստացել ու մահացել, այրվածքներ ստացած մյուս հրշեջը տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն:
Այս պահին տուժածին տեղափոխում է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:
ԱԻ նախարար Ֆելիք Ցոլակյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այս պահին դեպքի վայրում է:
Մանրամասները կներկայացնենք քիչ անց: