Նաիրի Հունանյանի ցուցմունքը Հոկտեմբերի 27-ի գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստորև ներկայացնում ենք Հոկտեմբերի 27-ի ոճրագործության պարագլուխներից Նաիրի Հունանյանի ցուցմունքի շարունակությունը:

ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՍԿՍՎԵԼ Է

30.10.99 թ. ժամը 12.45-ին, ավարտվել է ժամը 16.15-ին:

Ինձ լավ եմ զգում և կարող եմ շարունակել ցուցմունք տալ:

ՀԱՐՑ – Մանրամասնորեն հայտնեք Ձեր և Ձեզ հետ եղած անձանց գործողությունները 27.10.99 թ.:

ՊԱՏԱՍԽԱՆ – Ինչպես արդեն նշել եմ վերևում մանրամասնորեն, թե ինչպես ենք հոկտեմբերի 27-ին ժամը հավանաբար 16.30-ից քիչ անց Էդիկի ավտոմեքենայով հասնելով կանգ ենք առել Ազգային

գ.թ. 16. հ. երես

Ժողովի անցագրային բաժնի դիմաց, որից քիչ անց մեզնից քիչ առաջ անցնելով կանգնել է նաև մեքենան, որի մեջ էր Դերենիկը: Այնուհետև մտել եմ անցագրային վերցրել անցագրերը, որից հետո դուրս եմ եկել մոտեցել եմ մեքենային վերցրել զենքերը և մտել ենք Բաղրամյան փողոցի դարպասից ներս՝ ես, Կարենը և Վռամը, տալով անցագրերը դարպասի մուտքի մոտի անցակետում նստած ոստիկանին: Այնուհետև մտել ենք շենք, ես մի պահ մտել եմ երկրորդ հարկի ձախ կողմի անկյունում գտնվող զուգարանը ջուր խմելու, որովհետև շրթունքներս խիստ չորացել էին: Ապա միջանցքով շարժվել ենք մինչև դահլիճի դիմացի մեծ միջանցքից իջնող աստիճանների մոտ, որտեղից երևաց, որ մեծ միջանցքում ոչ ոք չկա և նույնիսկ թիկնապահը, որը միշտ լինում էր այնտեղ հենց աստիճանների վերևում անկյունում նստած: Այնուհետև մագազինները հագցնելով ինքնաձիգների վրա, որոնք դրված էին մեկ-մեկ կրակելու կետի վրա նախագահության դռնից հաշված առաջին դռնից մտել ենք ներս:

Ներս մտնելով և օդ կրակելով ու բոլորին կռանալու կոչ անելով սկսվել է գործողությունը դահլիճում, որին ըստ նախնական սցենարի պիտի հետևեր դռների փակումը և ուղիղ եթերի պահանջումը ինչպես արդեն նշել եմ ավելի՞՞՞ առաջ տված ցուցմունքների մեջ: Սակայն դահլիճի վերևով, ձախ անկյունից և նախագահության կից դռան մոտից հավանաբար թիկնապահների կողմից արձակված կրակոցների արդյունքում սկսվել է խառը և անկանոն փոխհրաձգություն: Մենք նախապես վստահ լինելով, որ նման բան չի լինի անակնկալի ենք եկել: Ես ինքս այդ պահին հոգեկան մեծ խռովք ապրելով և ինքնապաշտպանության բնազդական մղումով նույնպես կրակոցներ եմ արձակել տարբեր ուղղություններով: Այդ ընթացքը հավանաբար տևել է գուցե 10-15 րոպե: Ես վազել եմ իմ հիշելով դեպի քարտուղարության սեղանը պատսպարվելու՞՞՞ միտումով: Եթե չեմ սխալվում այդտեղից կրակել եմ դեպի նախագահության կից դռան ուղղությամբ որտեղից կրակոցներ էին գալիս, կարծեմ կրակել եմ դեպի դահլիճի վերևի ձախ անկյունը: Մինչ այդ իմ հիշելով խառը կրակոցներ կարծեմ արձակեցի մեր մտած դռան և առաջին նստարանի ուղղությամբ, որովհետև դռնից ներս և ձախ հենց նստարանի ծայրի մոտ մարդ տեսա զենքով: Նստարանի մարդկանցից, թե նրանց ետևից նույնպես ինձ թվաց թե մեկը ուզում է կրակի: Համենայնդեպս ձեռքի նման շարժում նկատեցի, որովհետև այդ պահին իմ հիշելով այդտեղ գտնվող բոլորը կենդանի էին և կարծեմ Վազգեն Սարգսյանն էր վիրավոր: Հետո զգալով, որ դեպքերը զարգացան անկանխատեսելի սցենարով, ես

գ.թ. 17.

կարծես բնազդաբար վազեցի նախագահություն, մտածելով, որ ռադիոն երևի դեռ աշխատում է, որպեսզի կոչ անեմ ժողովրդին, որ գան Ազգային ժողով, որպեսզի արյունահեղություն հետագա կանխեն: Ռադիոյին մոտենալու պահին նախագահության անդամները արդեն գետնին էին: Այդ ժամանակ նույնպես, երբ ես փորձում էի մոտենալ ռադիոյին, մատս անզգուշաբար կպել է ձգանին, և կարծեմ մեկ թե երկու փամփուշտ է կրակվել: Թե ինչ եմ ասել միկրոֆոնի մոտ այդ պահին, ոչինչ չեմ հիշում, որովհետև նյարդային ցնցման և շոկի մեջ եմ եղել: Դրանից հետո վազել եմ դեպի ժուռնալիստների կողմը և իմ հիշելով, նրանցից մեկի այն կանչին, թե ՙմեզ թողեք գնանք՚ նրանց վազելով ուղեկցել եմ մինչև դահլիճի դիմացի մեծ միջանցքի մեջտեղը և վազելով եկել քարտուղարության սեղանի մոտ: Այդտեղ գալու հիմնական նպատակն էր շտապ զանգել նախագահի աշխատակազմ և կապվել նախագահի հետ և խնդրել նրան, որ գա Ազգային Ժողով և իրավիճակը կառավարելի դարձնի: Խոսել եմ նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանի հետ, որին չեմ հիշում, թե պատգամավորներից ո՞վ զանգեց միացավ: Ես պրն. Հարությունյանին խնդրել եմ, հորդորել, կոչ արել, որ նախագահի հետ միասին շտապ գան Ազգային Ժողով և կանխեն հետագա հնարավոր արյունահեղությունը: Այդ ընթացքում մյուսները եթե չեմ սխալվում պատգամավորների, թե Ազգային Ժողովի աշխատակազմի աշխատողների հետ փակել են դռները, որպեսզի դրսից եկող զինված մարդկանց հետ նոր ընդհարումներ, փոխհրաձգություն և նոր զոհեր չլինեն: Այդ ընթացքում ես պատգամավորներից շատերին խնդրել եմ կապվել իրենց կուսակցությունների ղեկավարների հետ և կոչ եմ արել գալ Ազգային Ժողով միասնաբար ստեղծված վիճակից դուրս գալու համար: Թե կոնկրետ քանի հոգու հետ եմ հեռախոսով խոսել չեմ հիշում, և մանրամասները նույնպես: Գլխավոր միտքը եղել է, որ բոլորը գան Ազգային Ժողով: Այնուհետև պատգամավորների հետ խորհրդակցելուց հետո եթե չեմ սխալվում Հրանտ Ոսկանյանին և Պերճ Բոշնաղյանին խնդրել ենք, որ գնան հանդիպեն նախագահին և նրան խնդրեն, որ գա Ազգային Ժողով իրավիճակը կառավարելի դարձնելու նպատակով: Այդ ընթացքում նույնպես շարունակվել են հեռախոսով կապվելու փորձերը նախագահի հետ և ժամանակ առ ժամանակ հաջողվել է կապվել պրն. Ալեքսան Հարությունյանի հետ: Ես կամ որևէ մեկը մեզանից նրանց այդ պահին ոչ մի պահանջ չենք ներկայացրել: Մեր միակ պահանջը եղել է, որ նրանք գան հանդիպելու:

գ.թ. 17. հ. երես

Ստույգ չեմ հիշում, բայց շատ արագ զանգել ենք շտապօգնություն, որպեսզի գան վիրավորներին տանեն և հետո, երբ եկել են բժիշկները, արագ կազմակերպվել է պատգամավորների հետ միասին նրանց դուրս բերումը: Ավելի ուշ, ժամը ստույգ չեմ կարող նշել, կազմակերպվել է զոհերի դուրս բերումը: Հիշում եմ, որ վերադարձան պրն. Հրանտ Ոսկանյանն ու Պերճ Բոշնաղյանը և ասացին, որ չեն տեսել նախագահին: Հետո չեմ հիշում թե ով ասաց, որ դահլիճում է գտնվում Ազգային Անվտանգության նախարարի տեղակալ Գրիգորի Գրիգորյանը, և մենք նրան դիմեցինք, և ինքը պատրաստակամություն հայտնեց, որ կազմակերպի նախ, որ դռների մոտ դրսում զինված մարդիկ չգան, և երկրորդը՝ կապվի նախագահի հետ և կազմակերպի հանդիպում կամ նրա, կամ նրա ներկայացուցչի հետ: Պրն. Գրիգորյանը սկսեց զբաղվել այդ հարցով և գնաց դահլիճից: Մի քանի անգամ գնալ գալուց հետո, նա կազմակերպեց հանդիպում նախագահի աշխատակազմի ղեկավար պրն. Ալեքսան Հարությունյանի հետ: Ես և նա հանդիպել ենք դահլիճի դիմացի միջանցքում: Ես նրան խնդրել եմ, որ նա Նախագահի հետ համաձայնեցնի ուղիղ եթերով հայտարարություն (մեր կողմից) անելու հարցը և նաև իր կողմից հայտարարությամբ երաշխավորի մեր անվտանգությունը զենքերը հանձնելուց հետո: Պրն. Հարությունյանը խոստացավ փոխանցել նախագահին և ավելի ուշ կապվել, միաժամանակ ասաց նաև, որ հեռուստատեսության հարցը կարող է լուծվել միայն առավոտյան: Ըստ էության դրանից հետո ոչ մի առանձնահատուկ բան չի եղել և բոլորս սպասել ենք լուսաբացին: Այդ ընթացքում մի քանի անգամ բժիշկներ են եկել, դեղեր բերել և օգնություն ցույց տվել բոլորին, ով իրեն լավ չէր զգում: Դահլիճից հնարավորություն են ստացել նաև հեռանալու բոլոր նրանք, ովքեր իրենց լավ չեն զգացել:

Ավելի ուշ մենք խնդրել ենք Ազգային Անվտանգության նախարարության նախարարի տեղակալ Գրիգորի Գրիգորյանին, ցույց տալով նրան այն տեղերը, որտեղից մեր ուղղությամբ կրակ է արձակվել, քննիչների մի խումբ հրավիրել տեղազննություն կատարելու: Նա կազմակերպել է դա և գիշերը մի քննչական խումբ է եկել քննիչ Գևորգ Թովմասյանի ղեկավարությամբ:

գ.թ. 18.

Մենք եկած քննիչին ցույց ենք տվել դահլիճում վերևի ձախ ծայրը, որտեղից մեր ուղղությամբ կրակել էին և նախագահության դռան և միջանցքի մոտ, որտեղից նույնպես կրակել էին: Նրանք ազատորեն զբաղվել են իրենց աշխատանքով և մեր կողմից որևէ ճնշում չի եղել: Ստույգ չեմ հիշում, բայց նրանց կազմած արձանագրությունը ստորագրելիս, պրն. Գևորգ Թովմասյանը, ասաց, որ վերևից հավաքել են կարծեմ 10 պարկուճ և դահլիճի մնացած մասերից կարծեմ 28 պարկուճ: Նրանք իրենց աշխատանքը ավարտելով գնացել են:

Ամբողջ երեկոյի և գիշերվա ընթացքում մենք անընդհատ խորհրդակցել ենք պատգամավորների և կառավարության անդամների հետ իրավիճակից դուրս գալու և հետագա զարգացումների շուրջ: Շատ պատգամավորներ ներս ու դուրս են արել, եկել է նաև մի լրագրող ազգային հեռուստատեսությունից՝ Տիգրան Նազարյանը, որը ԱԱՆ նախարարի տեղակալին օգնում էր Հ. Հ. նախագահի ներկայացուցչի հետ մեր հանդիպումները կազմակերպելուն և կամ հեռախոսային կապ էր փորձում ստեղծել:

Լուսադեմին, թե առավոտյան ԱԱՆ նախարարի տեղակալ Գրիգորի Գրիգորյանը կազմակերպեց հանդիպում Հ.Հ. նախագահ պրն. Ռոբերտ Քոչարյանի հետ, որին ներկա էր նաև նրա աշխատակազմի ղեկավար պրն. Ալեքսան Հարությունյանը: Ես նախագահին ասել եմ, որ մենք որևէ մեկին սպանելու մտադրություն չենք ունեցել, և այն ինչ տեղի է ունեցել ներվային ստրեսի, սկսված փոխհրաձգության, և որպես դրանց հետևանք ինքնատիրապետումը կորցնելու և քաոսային և անկանոն կրակոցներ արձակելու արդյունքն է: Որևէ պահանջ ես չեմ առաջադրել, այլ միայն խնդրել եմ, որ նախագահը հնարավորություն տա ինձ հանդես գալ հայտարարությամբ ուղիղ եթերով, իսկ ինքն էլ երաշխավորի մեր անվտանգությունը, զենքերը հանձնելուց հետո: Այս երկու հարցի շուրջ համաձայնության գալուց հետո, Գրիգորի Գրիգորյանի ուղեկցությամբ ես դահլիճ եմ վերադարձել, որից հետո պրն. Գրիգորյանը կազմակերպել է դահլիճ հեռուստացույց բերել: Առավոտյան ժամը ստույգ չեմ հիշում, հավանաբար 9-10-ի սահմանում, ազգային հեռուստատեսությամբ մենք և դահլիճում եղողները լսել ենք

գ.թ. 18. հ. երես

հայտարարությունները հեռուստատեսությամբ: Այնուհետև տեղի է ունեցել զենքերի հանձնումը քննիչ Գևորգ Թովմասյանին, և մենք մի խումբ պատգամավորների, Գրիգորի Գրիգորյանի հետ դուրս ենք եկել դահլիճից և միջանցքով ճաշարանի մոտով իջել ենք և դուրս գալով նստել «Իկարուս» մակնիշի ավտոբուսը և ուղևորվել Ազգային Անվտանգության նախարարության շենք, և տեղավորեցին մեկուսարանում:

Ուզում եմ հատուկ նշել, որ դահլիճ մտնելուց՞՞՞ պահից և մանավանդ մինչև փոխհրաձգության դադարելը և դռների փակելը, ես ներվային ստրեսի և հոգեկան անհավասարակշիռ վիճակի մեջ ընկնելով չեմ հիշում, թե ի՞նչ եմ բղավել կամ ասել, և եթե կոպիտ կամ հայհոյական խոսքեր են հնչել ապա դրանք այդ ներվային ստրեսի և ինքնատիրապետման թուլացման արդյունքն է:

ՀԱՐՑ – Դուք, Կ. Հունանյանը, Է. Գրիգորյանը, Վ. Գալստյանը և Դ. Բեջանյանը ինչ հագուստներ եք եղել հագած 27.10.99 թ.-ին երբ մտել եք Ազգային Ժողովի նիստերի դահլիճը:

ՊԱՏԱՍԽԱՆ – Իմ հագին եղել է շալվար բաց մոխրագույն գույնի, վերնաշապիկ կանաչ և մոխրագույն վանդակներով և սև գույնի կաշվե բաճկոն, որը ծնկներիցս քիչ բարձր է: Եղբորս՝ Կարեն Հունանյանի հագին եղել է պլաշչ մուգ կրեմովի գույնի, որի երկարությունը ծնկներից քիչ ներքև է: Նրա հագին եղած շալվարի և վերնաշապիկի գույնը չեմ հիշում: Վռամ Գալստյանի հագին եղել է պլաշչ բաց թույլ կանաչի խփող գույնի: Նրա շալվարը և վերնաշապիկը մուգ գույնի էին, թե ինչ գույնի կոնկրետ չեմ հիշում: Է. Գրիգորյանի հագին կար կարճ կտորից սերիին՞՞՞ խփող բաճկոն, շալվար կարիշնիվիին մոտ գույնի: Դ. Բեջանյանի հագին եղել է հագուստ, որ լավ չհիշելու պատճառով չեմ կարող նկարագրել:

ՀԱՐՑ – Ինչ տեսակի և տիպի զենքեր ու

գ.թ. 19.

զինամթերք է եղել Ձեր, Կ. Հունանյանի, Է. Գրիգորյանի, Վ. Գալստյանի և Դ. Բեջանյանի մոտ երբ մտել եք ՀՀ ԱԺ նիստերի դահլիճ:

ՊԱՏԱՍԽԱՆ – Եղել է ինձ մոտ «կալաշնիկով» տեսակի ինքնաձիգ, ի՞նչ մակնիշի չգիտեմ և երեք մագազին փամփուշտներով, յուրաքանչյուրի մեջ կարծեմ 30 փամփուշտ: Այլ զենք և զինամթերք ինձ մոտ չի եղել:

Եղբորս Կ. Հունանյանի մոտ կար «կալաշնիկով» տեսակի ինքնաձիգ, որի մակնիշը նույնպես չգիտեմ և հավանաբար երեք մագազին փամփուշտներով: Այլ զենք և զինամթերք չի ունեցել:

Վռամ Գալստյանի մոտ եղել է «կալաշնիկով» տեսակի ինքնաձիգ, որի մակնիշը չգիտեմ և մագազիններ, փամփուշտներով, որոնց քանակը ստույգ չեմ հիշում:

Է. Գրիգորյանի մոտ արդեն նիստերի դահլիճում, ձեռքին տեսել եմ ատրճանակ, որը նման էր ՙՄակարով՚ տեսակի ատրճանակի: Ուրիշ զենք և զինամթերք եղել է թե ոչ տեղյակ չեմ:

Դ. Բոյաջյանի՞՞՞ մոտ արդեն նիստերի դահլիճում տեսել եմ ձեռքին ինքնաձիգ, ինչ տեսակի չգիտեմ, թե ինչքա՞ն փամփուշտ կար նրա մոտ չգիտեմ: Նրա մոտ կար նաև նռնակ: Տեղյակ չեմ, թե այն օգտագործվել է, թե ոչ: Այլ զենք և զինամթերք կար նրա մոտ, թե ոչ տեղյակ չեմ:

ՀԱՐՑ – ԱԺ-ի տարածք մտնելուց մինչև ԱԺ նիստերի դահլիճ մտնելը որևէ մեկին հանդիպել եք, որևէ մեկի հետ զրուցել եք թե ոչ:

ՊԱՏԱՍԽԱՆ – Հանդիպել եմ իմ ծանոթ սոցիոլոգիական հետազոտություններով զբաղվող Նաիրի Բադալյանին, Բաղրամյան փողոցի անցագրայինից

գ.թ. 19. հ. երես

դուրս գալուցս հետո, երևի անցագրայինից մի քիչ վերև: Հետո ինքը նորից շենք է մտել և դռների մոտ հանդիպելով միմյանց, աստիճաններով բարձրացել ենք վերև: Միջանցքում ես նրան տվել եմ մի թղթապանակ, և հստակ չեմ հիշում, բայց կարծեմ ասել եմ, թե շուտով կտեսնես, թե ի՞նչ փոփոխություններ են լինելու: Այլ անձանց չեմ հանդիպել և չեմ խոսել: Եղբայրս և Վռամը ոչ ոքի հետ չեն շփվել և չեն հանդիպել:

ՀԱՐՑ – Ձեր երեքից ով է առաջինը մտել ՀՀ ԱԺ նիստերի դահլիճ և ով է առաջինը կրակ արձակել և որ ուղղությամբ:

ՊԱՏԱՍԽԱՆ – Երբ դռնից մտել ենք դահլիճ, առաջինը մտել է Կարենը, ես, Վռամը: Մտնելուց անմիջապես հետո, առաջինը կրակել է Կարենը և մեկ-երկու վայրկյանի տարբերությամբ կրակել եմ նաև ես: Չեմ հիշում այդ ժամանակ Վռամը կրակեց, թե ոչ: Չեմ հիշում, թե կոնկրետ որ ուղղությամբ կրակեց Կարենը, որովհետև ես նրան չէի նայում այդ պահին: Երբ մտել եմ դահլիճը ես օդ եմ կրակել իմ հիշելով դահլիճի վերին մասի ուղղությամբ:

ՀԱՐՑ – Ձեր երեքից՝ Ձեզնից, Կ. Հունանյանից և Վ. Գալստյանից որ մեկդ է դահլիճ մտնելուց անմիջապես հետո կրակ արձակել ՀՀ Կառավարության անդամների և ՀՀ Վարչապետ Վ. Սարգսյանի ուղղությամբ:

ՊԱՏԱՍԽԱՆ – Դահլիճ մտնելուց անմիջապես հետո ես Հ.Հ. կառավարության անդամների, Հ.Հ. վարչապետի, ինչպես նաև պատգամավորների ուղղությամբ կրակ չեմ արձակել: Չեմ կարող ասել, թե եղբայրս՝ Կ. Հունանյանը և քեռիս՝ Վ. Գալստյանը դահլիճ մտնելուց անմիջապես հետո Հ.Հ. վարչապետի և Հ.Հ. կառավարության անդամների և պատգամավորների ուղղությամբ

գ.թ. 20.

կրակ արձակել են, թե ոչ չեմ նկատել:

ՀԱՐՑ – Ով է կրակ արձակել ԱԺ նախագահության անդամների ուղղությամբ:

ՊԱՏԱՍԽԱՆ – Հատուկ նրանց ուղղությամբ ես չեմ կրակել և չեմ տեսել, թե եղբայրս կամ Վռամը՞՞՞ կրակել են, թե ոչ:

ՀԱՐՑ – Որ դռնով են մտել ՀՀ ԱԺ-ի նիստերի դահլիճ Դ. Բեջանյանը և Է. Գրիգորյանը և դահլիճ մտնելուց հետո նրանք կրակ արձակել են թե ոչ:

ՊԱՏԱՍԽԱՆ – Նրանց մտնելը չեմ տեսել, չեմ կարող ասել, որ դռնից են ներս մտել Էդիկը և Դերոն: Իմ հիշելով Դերոն կրակել է, Էդիկի կողմից կրակել չեմ հիշում:

Ցուցմունքս գրված է իմ ձեռքով, ճիշտ է, որի համար ստորագրում եմ՝

հ.17 Մեղադրյալ

գ.թ. 44 ՀՈՒՆԱՆՅԱՆ ՆԱԻՐԻ ՀՐԱՉԻԿԻ

31.10.99 Քննիչ՝ Հ. Այվազյան

12.45-13.35

գ.թ. 44. հ. երես

Ինձ հայտնվեց, որ ինձ մեղադրանք է առաջադրվել Հ.Հ. Քր. օր. 61 հոդվածի I մասով և 99 հոդվածի IV և VI կետերով: Մեղադրանքի էությունը ինձ պարզաբանված է, միաժամանակ ինձ բացատրել են որպես մեղադրյալի իմ իրավունքներն ու պարտականությունները: Առաջադրված մեղադրանքում տեռորիստական ակտ կատարելու և շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով և երկու կամ մի քանի անձանց դիտավորյալ սպանություն կատարելու մեջ ես ինձ մեղավոր չեմ ճանաչում:

Ես մեղավոր եմ այն բանում, որ նյարդային ցնցում ապրելով և հոգեպես անհավասարակշիռ վիճակում հայտնվելով անկանոն կրակոցներ եմ արձակել Հ.Հ. Ազգային Ժողովի նիստերի դահլիճում: Ես ստույգ չեմ կարող հիշել, թե իմ կրակոցներից ով է զոհվել:

Ես պնդում եմ իմ նախկին ցուցմունքը, որ 27.10.99 թվ. եղբորս՝ Կ. Հունանյանի, քեռուս՝ Վ. Գալստյանի, Է. Գրիգորյանի, Դ. Բեջանյանի հետ՞՞՞ զինված ինքնաձիգերով մտել են Հ.Հ. Ազգային ժողովի նիստերի դահլիճ և կրակ ենք բացել նիստերի դահլիճում:

Ես ըմբոստացել եմ Վ. Սարգսյանի կողմից ուժի, ահաբեկչության, սպառնալիքների միջոցով երկրում ստեղծված բռնապետական և կոռուպցիոն վարչակարգի դեմ, որտեղ խախտվել են իմ իբրև Հ.Հ. քաղաքացու Սահմանադրությամբ ամրագրված տարրական իրավունքները, և փորձել եմ ինչ-որ ձևով նպաստել հանրապետությունում օրինապահ, ոչ կոռումպացված և ժողովրդավարական կառավարության և քաղաքական մթնոլորտի ստեղծմանը: Ես հայտարարում եմ, որ Վ. Սարգսյանը խախտելով Հայաստանի միլիոնավոր քաղաքացիների, այդ թվում և իմ, սահմանադրական իրավունքը, այն է ազատ և արդար ընտրությունների միջոցով իշխանության մարմինների ձևավորումը, վերջին տարիներին (1995-1999), հնարավորություն չի թողել քաղաքակիրթ և ժողովրդավար ձևով առաջ ընթանալ, այսպիսով ճանապարհի ընտրության հնարավորություն չթողնելով բոլոր նրանց համար և ի մասնավորի ինձ համար:

Ես պնդում եմ իմ նախորդ ցուցմունքը, այս պահին ավելացնելու ոչինչ չունեմ:

Ցուցմունքս գրված է իմ ձեռքով, ճիշտ է:




Լրահոս