Ռուստամ Բաքոյանն ինքնախոստովանել և տուգանվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ պագամավոր Ռուստամ Բաքոյանը գրում է.

Երեկ շտապելով աշխատանքի, ստիպված մեքենաս կայանել էի ԱԺ-ի Բաղրամյան փողոցի կայանման համար չնախատեսված հատվածում (թեև մեքենայի դիմապակու տակ թողել էի հեռախոսահամար):

Այսօր առավոտյան զանգահարել եմ ՃՈ, տեղեկացրել երեկվա խախտմանս մասին: ՃՈ-ի համապատասխան աշխատակիցները մոտեցել են, կազմել խախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություն:

Տեղում վճարել եմ: Կից ներկայացնում եմ վարչական իրավախախտման մասին ակտի որոշումը: Անկեղծորեն շնորհակալ եմ այն աչալուրջ և օրինապահ քաղաքացուն, ով խախտումս ֆիքսել և հրապարակել է:




Լրահոս