«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` երկուշաբթի` հոկտեմբերի 28-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կներկայացնի «2020 թվականի բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Ըստ իշխանության ներկայացուցիչների` այս նախագիծը աննախադեպ ու բացառիկ է, իսկ ընդդիմության ներկայացուցիչների պնդմամբ` բյուջեն արտառոց բան չի ներկայացնում:
ԲՀԿ եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորները պատրաստվում են երկուշաբթի մեկնարկող ԱԺ հանձնաժողովների նիստերում քննադատել իշխանությունների ներկայացրած նախագիծը: Հիշեցնենք, որ 2020 թվականի Հայաստանի բյուջեի նախագծով նախատեսվում է ավելի քան 1 տրիլիոն 880 միլիարդ դրամ կամ շուրջ 4 միլիարդ դոլարի ծախս, սակայն եկամուտները մոտ 200 միլիարդ դրամով պակաս կլինեն: Նշենք, որ թե՛ ծախսերը, թե՛ եկամուտը, անցած տարվա համեմատությամբ, ավելացել են 13 – 14 տոկոսով»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։