«Հրապարակ» թերթը գրում է․ «Սորոսական ՀԿ-ներին ու լրատվամիջոցներին օրեր առաջ հստակ հրահանգ է իջեցվել՝ քանի որ Մարտի 1-ի գործը դատարանում փլվելու է, եւ հնարավոր չի լինելու այդ մեղադրանքով մեղադրական դատավճիռ կայացնել, ուստի հարկավոր է բարձրացնել եւ առաջ տանել Հոկտեմբերի 27-ի թեման։
Այս թեմայով հնարավոր կլինի ե՛ւ գործը վերաբացել, ե՛ւ կոնկրետ մարդկանց մեղադրանքներ առաջադրել, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի նստելու հարցը լուծել, որը Նիկոլ Փաշինյանի համար կենսական խնդրի է վերածվել, ե՛ւ հանրային աջակցություն ստանալ ու էժան դիվիդենտներ շահել։ Հենց այդ հրահանգի շրջանակներում են որոշ լրատվամիջոցներ վերջին օրերին ակտիվորեն ձեռնամուխ եղել Հոկտեմբերի 27-ի թեմայի թեժացմանը, եւ այդ ծրագրի հիմնական ծանրությունն իր ուսերին վերցրել է Արման Բաբաջանյանը, ում օրերս թույլատրել են հանդիպել եւ «երկու ժամ զրուցել» Նաիրի Հունանյանի հետ, չնայած վերջին 20 տարում ոչ մեկին թույլ չէին տալիս։ Ի դեպ, մեր տեղեկություններով, ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանի անմիջական հանձնարարությամբ արդարադատության նախարարության, իրավապահներից ու բժիշկներից կազմված մի խումբ այցելել է Նաիրի Հունանյանին եւ համոզվել, որ նա առողջական լուրջ խնդիրներ ունի, ու դատաբժշկական փորձաքննություն նշանակվելու դեպքում մասնագետները նրան անմեղսունակ կճանաչեն»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։