Պատգամավորի ավտոմեքենայի ապակիները կոտրելու դեպքի հետքերով. ինչ փուլում է գործը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի ավտոմեքենայի ապակիները կոտրելու դեպքից անցել է երեք օր, բայց դեռեւս հետաքննական մարմինը նորություն չունի: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից հայտնել էին, որ հոկտեմբերի 22-ին ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ պատգամավորի` Դեմիրճյան փողոցում կայանված ավտոմեքենայի ապակին կոտրել են:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ոստիկանությունից հետաքրքրվեց, թե որեւէ նորություն կա մեքենայի վնասման գործով: Ի պատասխան` հայտնեցին, որ հետաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ նախորդ անգամ Պողոսյանի մեքենան վնասել էին Հյուսիսային պողոտայում: Պատգամավորը դիմել էր իրավապահներին, հարուցվել էր քրեական գործ: Պողոսյանը հայտնել էր, որ գործը ո՛չ կարճվել է, ո՛չ փակվել:




Լրահոս