Ակնհայտ է, որ հոկտեմբերի 27-ը բացահայտված չէ, կան մարդիկ, որոնք դերակատարություն են ունեցել, սակայն պատասխաանտվության չեն ենթարկվել: Հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ոճրագրոծության մասին ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Բորիս Նավասրդյանը:
«Հասարակության մեջ չի մոռացվում այդ ողբերգական իրադարձությունը: Չի կարելի ակնկալել, որ մոռանալով մենք խաղաղություն ենք հաստատելու: Իմ կարծիքով միայն բացահայտումը կարող է հանգստություն հաղորդել մեր հասարակությանը»,-նկատեց նա:
Քաղաքագետի խոսքով՝ Նաիրի Հունանյանը չի կարող ազատ արձակվել, նրա նամակն ընկալվում է, որպես հուշում, որ նա կարող է նոր տեղեկություններ, փաստեր հաղորդել ողբերգական օրվա հետ կապված:
«Չի կարելի բացառել, որ Նաիրի Հունանյանի նամակն անմիջական կապ ունի ընթացիկ քաղաքական զարգացումնրի հետ, իր բոլոր դրվագներով: Մենք շատ լավ հասկանում ենք, որ քաղաքականության մեջ ցանկացած բան կարելի է օգտագործել նպատակին հասնելու համար, բայց դա չի նշանակում , որ քաղաքական նպատակներով հնարավոր է այս գործը մանիպուլացնել»,-նշեց Բորիս Նավասարդյանը:
Ըստ մեր զրուցակցի, եթե հոկտեմբերի 27-ը քննությունը վերաբացվի, ապա այսօր մեծ շանսեր կան այն բացահայտելու համար:
Լիդա Եղիազարյան